Կայքի բովանդակության տեսանելիությանը նպաստող ձևավորում
Համացանցում և որոնողական համակարգերում հայկական տեղեկատվության տարածումը խթանող, Հայաստանի ու հայկական թեմատիկայի ճանաչման բարձրացմանը նպաստող բովանդակություն
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց գործունեությունը ներկայացնում են համացանցում «․հայ» տիրույթում գրանցված դոմենային անվան տակ
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունեն կայքերի հայատառ տարբերակ
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունեն տեխնոլոգիական, գիտական, հանրակրթական, առևտրային կայքեր
Անձնական կամ սոցիալական բնույթի խտրականություն կամ մարդու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող բովանդակություն ներկայացնող կայքեր
Բռնություն կամ պատերազմ քարոզող, կամ քրեորեն պատժելի և ՀՀ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածող կայքեր
Հայհոյանք ներկայացնող, կամ բարոյականության սկզբունքներին այլ կերպ հակասող, կամ հանրային շահին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնող կայքեր
Քաղաքական թեմաներ և քննարկումներ ներկայացնող կայքեր
Հայտերն ընդունվում են 2022 թվականի մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Հայտերը կուսումնասիրվեն ընդունող հանձնաժողովի կողմից և բոլոր նշված պայմաններին համապատասխանելու դեպքում կներկայացվեն ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի քննարկմանը: